ԷկոՀաբի մենթորինգի դպրոցը

06/08/2019

Օգոստոսի 1-ից 5-ը Բու այլ տունը հյուրընկալել էր ԷկոՀաբի մենթորինգի դպրոցը։

Այս տարի մենթորության դասընթացը նախատեսված էր ոչ միայն շրջանավարտների համար, ովքեր իրականացրել են և շարունակում են զբաղվել համայնքային զարգացման ծրագրերով, այլ նաև սոցիալական ձեռնարկատիրության դպրոցի փորձագետների համար։

Դասընթացավարներ Գրետա Ռոսին և Դիանա Չոբանյանը մենթորների հետ քննարկեցին մենթորության և քոուչինգի արժեհամակարգերի և գործիքակազմի, արդյունավետ հաղորդակցության և այլ առանցքային հարցեր։

Մենթորինգը ԷկոՀաբի կրթական ծրագրերի կարևոր բաղադրիչներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս երիտասարդներին, ովքեր հաճախ առաջին անգամ են որևէ համայնքային գործունեություն նախաձեռնում, շարունակական աջակցություն ստանալ իրենց ավելի փորձառու տարեկիցներից կամ ոլորտի մասնագետներից: