Ընտրե՛ք մարզը

ԷկոՀաբն ամեն տարի ֆինանսավորում է իր ծրագրերի մասնակիցների նախագծերը: Դրանք մի կողմից օգնում են երիտասարդներին զարգացնել իրենց հմտությունները, նոր գիտելիք, փորձ և կապեր ձեռք բերել, մյուս կողմից՝ դրական փոփոխություններ են ստեղծում Հայաստանի տարբեր համայնքներում:

Ընտրե՛ք մարզը

ART Motion

2018

ART Motion-ի նախաձեռնող խումբը փողոցային արվեստը հասանելի էր դարձնում տարբեր քաղաքների երիտասարդներին և սովորեցնում՝ օգտ...

ART Motion-ի նախաձեռնող խումբը փողոցային արվեստը հասանելի էր դարձնում տարբեր քաղաքների երիտասարդներին և սովորեցնում՝ օգտագործել գրաֆիտին կարևոր բաների մասին խոսելու, համայնքը զարգացնելու համար:

Նախաձեռնող թիմը երկօրյա սեմինարներ կազմակերպեց Արմավիրում, Վանաձորում ու Վեդիում, և այս քաղաքներից յուրաքանչյուրում դասընթացի մասնակիցների հետ միասին գրաֆիտիներ ստեղծեց:

«Իրական լիճը»

2017

Սյունիքի մարզում բազմաթիվ են մետաղական հանքերն ու դրանց գործունեության արդյունքում ստեղծված պոչամբարները՝ հանքային թունա...

Սյունիքի մարզում բազմաթիվ են մետաղական հանքերն ու դրանց գործունեության արդյունքում ստեղծված պոչամբարները՝ հանքային թունավոր թափոնների ամբարները: Ասում են, որ Արծվանիկի պաչամբարն աշխարհում ամենամեծն է: Հեռվից այն նման է գեղեցիկ, փիրուզագույն լճի, սակայն իրականում հագեցած են խիստ թունավոր և կյանքի համար վտանգավոր նյութերով:

Հենց այս պոչամբարի և Արծվանիկ գյուղի բնակիչների մասին է պատմում «Իրական լիճը» ֆիլմը: Այս ֆիլմի միջոցով հեղինակները նպատակ են ունեցել իրազեկելու իրենց հասակակիցներին պոչամբարի աղտոտվածության և այն մեծ վնասների մասին, որ այն պատճառում է մարդկանց առողջությանն ու բնական միջավայրին:

Կանաչ վերելք

2016

Այս նախաձեռնության հեղինակի համար շատ կարևոր էր, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները կարողանան ներգրավվել սոցիալակ...

Այս նախաձեռնության հեղինակի համար շատ կարևոր էր, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները կարողանան ներգրավվել սոցիալական-քաղաքացիական կյանքում, շփվեն իրենց տարեկիցների հետ, հետաքրքիր աշխատանքով զբաղվեն, ունենան որոշակի անձնական զբաղվածություն ու նաև ֆինանսական անկախություն:

«Կանաչ վերելքում» հավաքվեցին Գուգարքի շրջանի 4-5 համայնքներից սահմանափակ կարողություններ ունեցող մոտ 20 երիտասարդներ (16-35 տարեկան անձինք), ովքեր կարուձևի հմտություններ սովորեցին և սկսեցին պատրաստել կտորե տոպրակներ ու տարբեր աքսեսուարներ: Նրանք մասնակցեցին տարբեր ցուցահանդեսների, միասին ակումբային միջոցառումներ կազմակերպեցին, իրազեկեցին շատերին պոլիէթիլենային տոպրակների բնապահպանական վնասների մասին ու ջատագովոցին կտորե այլընտրանքները:

Be Honey

2015

Մեղուները Երկիր մոլորակի ամենակարևոր էակներն են. այժմ այս մասին պաշտոնապես հայտնում են միջազգային կազմակերպություններն ո...

Մեղուները Երկիր մոլորակի ամենակարևոր էակներն են. այժմ այս մասին պաշտոնապես հայտնում են միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր լրատվամիջոցները: Բայց բնության մեջ մեղուների կարևորության, անապատացման դեմ պայքարում նրանց մեծ նշանակության մասին վաղուց էր հայտնի:

Այս ծրագիրը սկիզբ առավ Սիսիանի շրջանի Ույծ գյուղի սկսնակ մեղվապահների համար դասընթացներ կազմակերպելով: Ծրագրի նախաձեռնողն ինքը, լինելով սկսնակ մեղվաբույծ, նպատակ ուներ ավելի տեղեկացված լինել մեղուների խնամքի մասին, բնության պահպանության մեջ մեղուների դերի մասին, ինչպես նաև ցանկանում էր համախմբել համայնքի այլ երիտասարդ մեղվաբույծներին՝ փորձ փոխանակելու և համայնքում համատեղ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Մի քանի տարվա ընթացքում այս նախաձեռնությունն աճեց՝ հիմք դնելով «Be Honey» մեղվաբուծական սոցիալական ձեռնարկությանը: Հիմա նրանք արտադրում են սեփական մեղրը, ստեղծել են մեղվաբուժության (ապիթերապիայի) տնակ, համախմբում են Սիսիանի տարածաշրջանի մեղվաբույծներին՝ կոլեկտիվ ջանքերով մեղրի իրացում կազմակերպելու համար, իսկ շահույթի մի զգալի հատվածն ուղղում են Ույծ համայնքի և Սիսիանի մեղվաբուծական համայնքի զարգացմանը:

Էկոավտոբուս

2013

Մի քանի վանաձորցի երիտասարդներ բարձրացրին այն խնդիրը, որ քաղաքում երիտասարդները հարմար վայրեր չունեն հավաքվելու, սոցիալա...

Մի քանի վանաձորցի երիտասարդներ բարձրացրին այն խնդիրը, որ քաղաքում երիտասարդները հարմար վայրեր չունեն հավաքվելու, սոցիալական ու մշակութային ժամանց կազմակերպելու, տարբեր միջոցառումներ իրականացնելու համար: Եվ նրանք գտան մի հին, խարխլված ավտոբուս, որը մաքրեցին, ներկեցին ու ստեղծարար էներգիայով լեցուն մի հրաշալի տարածքի վերածեցին: Դիտեք Էկոավտուբուսի ծննդյան պատմությունը:

Shaghap Tea

2017

Շաղափ գյուղը գտնվում է Խոսրովի արգելոցի մոտակայքում և հարուստ է խոտաբույսերի մեծ բազմազանությամբ: «Shaghap Tea» նախագծի ...

Շաղափ գյուղը գտնվում է Խոսրովի արգելոցի մոտակայքում և հարուստ է խոտաբույսերի մեծ բազմազանությամբ: «Shaghap Tea» նախագծի հիմնադիրը անասելի համեղ բուսական թեյախառնուրդներ է ստեղծում տեղական վայրի խոտաբույսերից՝ իր տատիկից սովորած բաղադրատոմսերով: Բույսերի հավաքման և թեյերի փաթեթավորման աշխատանքում ներգրավվում են համայնքի բնակիչները, որոնք բոլորը նաև հատուկ դասընթացներ են անցնում, որպեսզի բույսերը քաղելիս չվնասեն դրանց վերականգնվելու կարողությանն ու տարածքի կենսաբազմազանությանը: «Shaghap Tea»-ի թեյերն օրգանական սերտիֆիկացում են ստացել, դրանք վաճառվում են Հայաստանում ու նաև արտահանվում են: Թեյի վաճառքից ստացված եկամուտի մի մասն ուղղվում է համայնքում հանրօգուտ աշխատանքներ կատարելուն: Օրինակ, հենց առաջին տարվա շահույթով գյուղի փողոցներում լուսավորություն է անցկացվել:

Soap for Hope

2016

Ի՞նչ կստացվի, եթե երիցուկը, ուրցը, նանան, դարչինն ու նարինջը այցելեն ձեր լոգարան։ «Soap for Hope»-ը թարմ մրգերից և Արցախ...

Ի՞նչ կստացվի, եթե երիցուկը, ուրցը, նանան, դարչինն ու նարինջը այցելեն ձեր լոգարան։

«Soap for Hope»-ը թարմ մրգերից և Արցախի սարերից հավաքված խոտաբույսերից ու ծաղիկներից պատրաստում է օճառներ՝ 100% բնական հումքից, առանց սինթետիկ հավելումների:

«Soap for Hope»-ի հիմնադիրը կենսաֆիզիկոս է, ով հետազոտում էր մարդու մաշկի և բնական միջավայրի վրա մաքրող միջոցների ազդեցությունը ու նաև դասավանդում էր Արցախի Գողթանիկ վերաբնակեցվող համայնքի դպրոցում:

«Soap for Hope»-ը սոցիալական ձեռնարկություն է. օճառների վաճառքից ստացված շահույթով Գողթանիկում ստեղծվեց և մինչև օրս գործում է «Ստեղծագործարանը», որտեղ դպրոցականներն արվեստի տարբեր ճյուղեր էին ուսումնասիրում և մշակութային նախագծեր իրականացնում:

Այժմ «Soap for Hope»-ն ընդլայնվում է՝ ստեղծելով նորանոր արտադրանքներ ու բաղադրատոմսեր և փորձելով բազմապատկել «Ստեղծագործարաններն» Արցախի այլ փոքր համայնքներում:

ՏՆԱԿ

2016

ՏՆԱԿ-ը ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացների շարք է, որն իրականցվում է Վայոց ձորի Վայք քաղաքում։ 2016 ...

ՏՆԱԿ-ը ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացների շարք է, որն իրականցվում է Վայոց ձորի Վայք քաղաքում։ 2016 թվականից սկսած ամեն ամառ մոտ մեկ շաբաթ տևող դասընթացներն իրենց շուրջ են հավաքում ավելի քան 30 երիտասարդների։ Դասընթացին կարող են մասնակցել 16-24 տարեկան երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից: Մասնակիցները հյուրընկալվում են վայոցձորաբնակ հասակակիցների տանը՝ միևնույն ժամանակ զարգացնելով հյուրընկալող ընտանիքների մշակույթը Հայաստանում։ ՏՆԱԿ-ը յուրահատուկ է դարձնում ևս մեկ փաստ․ այստեղ լինում են հրավիրված հյուրեր և դասընթացավարներ, բայց դասընթացների մեծ մասը հենց մասնակիցներներն են անցկացնում՝ կիսելով մինչ այդ կուտակած իրենց փորձը։

Բու լեռնահեծանվային պարկ

2017

«Բու լեռնահեծանվային պարկ» նախագիծը սկսվեց մի քանի կամավորների ուժերով Վանաձորի կիրճում լեռնահեծանվային արահետ կառուցելո...

«Բու լեռնահեծանվային պարկ» նախագիծը սկսվեց մի քանի կամավորների ուժերով Վանաձորի կիրճում լեռնահեծանվային արահետ կառուցելով: Բայց նախաձեռնությունը սրանով չավարտվեց. թիմը մեծ երազանքներ ուներ: Փորձառություն ձեռք բերելու համար նրանք որոշ ժամանակ մասնակցեցին Հայաստանի տարբեր շրջաններում հեծանվային ուղիների կառուցմանը, հեծանվային ճամբարներ ու մրցույթներ կազմակերպեցին Վանաձորում: Այժմ «Բու լեռնահեծանվային պարկի» թիմը հեծանվային արշավներ է կազմակերպում Վանաձորում՝ օգնելով բացահայտել քաղաքի թաքնված անկյունները, պատմությունը, տարբեր մշակութային շերտերը: ԷկոՀաբի հետ համագործակցությամբ՝ նրանք ձեռնամուխ են եղել Դեբեդի կիրճում և Վանաձոր քաղաքում հեծանվարշավների ուղիներ կահավորելուն, իսկ Վանաձորի կիրճում սկսել են հեծանվային սպորտի կենտրոնի կառուցումը: