Ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) համաժողովը, որը կազմակերպել էին ԷկոՀաբ հիմնադրամը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան: Այս միջոցառումը եզակի էր այն իմաստով, որ իր հարկի տակ էր հավաքել ոլորտի բոլոր դերակատարներին. համաժողովին ներկա էին սոցիալական ձեռնարկատիրության և այլ ոլորտներ ներկայացնող բազմաթիվ հյուրեր և փորձագետներ։ Համաժողովի պատակներն էին՝
Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասերից՝ սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառք և «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով պանելային քննարկումներ, որոնք անցկացվեցին հետևյալ երեք թեմաների շուրջ՝
1. Սոցիալական ձեռնարկատիրությանն աջակցող էկոհամակարգը
2. Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը և իրավական դաշտը
3. Սոցիալական ձեռնարկատիրություն ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթական համակարգում
Համաժողովի լուսանկարներին և տեսանյութերին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաև ԷկոՀաբի ֆեյսբուքյան էջում: