Մեր մասին

ԷկոՀաբ հիմնադրամի նպատակն է խթանել ակտիվ քաղաքացիությունը, ժողովրդավարական կառավարումը և կենսակայուն զարգացումը Հայաստանում` գյուղական համայնքների երիտասարդներին վերոնշյալ թեմաների շուրջ իրազեկելու, առկա հնարավորություններին հասանելիություն ապահովելու և հզորացնելու միջոցով:

Ով ենք մենք

ԷկոՀաբ հիմնադրամի գործունեությունն ամբողջովին իրականացվում է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք բոլորն էլ նախկինում հիմնադրամի ծրագրերի մասնակիցներ են եղել: Համակարգող թիմը բաղկացած է երեք հիմանական աշխատակիցներից, ում աջակցում են կամավորական և պայմանագրային հիմունքներով աշխատող ինը այլ անդամներ, որոնք նույնպես ԷկոՀաբի շրջանավարտներ են։

ԷկոՀաբի բոլոր դասընթացավարներն ավարտել են Theodor Heuss Kolleg միջազգային դպրոցի դասընթացավարների ուսումնական ծրագիրը և մասնագիտական վերապատրաստումներ են անցել ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության մեջ փորձառու մասնագետների կողմից: Նրանց օգնությամբ՝ ԷկոՀաբի դասընթացավարներն այժմ համապատասխանում են Եվրոպական միության՝ երիտասարդների հետ աշխատող դասընթացավարների որակի չափանիշներին:

Հպարտ ենք նշել, որ հիմնադրամն ինքնին օրինակն է այն բանի, թե ինչպիսի հաջողություն են բերում թիմային աշխատանքը, նվիրվածությունը և երիտասարդների մասնակցությունը:

Մեր տեսլականը

Կենսակայուն, հավասար հնարավորություններ ապահովող և արդար Հայաստան, ուր քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են իրենց համայնքային կյանքում:

Մեր առաքելությունը

Աջակցել Հայաստանի գյուղական համայնքների կենսամակարդակի բարելավմանը՝ երիտասարդների կարողությունները զարգացնելու և նրանց տեղական  նախաձեռնություններին փոքր ֆինանսավորում ապահելու միջոցով:

Մեր գործունեությունը

ԷկոՀաբի գործունեությունը զարգացնում է կենսակայուն, ժողովրդավարական, խաղաղ և բազմազան հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները, ինչպես նաև բարձրացնում է քաղաքացիական մասնակցության մակարդակը երիտասարդների շրջանում:

Իր ծրագրերի միջոցով ԷկոՀաբն օգնում է ձեռք բերել հմտություններ, ներքին հավատ և հավաքական ուժ, որով երիտասարդները կկարողանան ներազդել որոշումների կայացման գործընթացների վրա և ավելի լավ վաղվա օր կառուցել իրենց համայնքների համար:

ԷկոՀաբ հիմնադրամի գլխավոր ծրագրերից է «Re.Action»-ը, որը քաղաքացիական կրթության և կենսակայուն զարգացման թեմաներով ոչ ֆորմալ կրթական ծրագիր է ՀՀ մարզերում բնակվող երիտասարդների համար: ԷկոՀաբ հիմնադրամի գործունեության մաս է կազմում նաև «Բու այլ տուն» սոցիալական ձեռնարկությունը, որը բնապահպանության և կենսակայունության մեր տեսլականն արտացոլող դասընթացների տարածք, համայնքային կենտրոն և զբոսաշրջային վայր է Լոռու մարզում։ Մենք նաև հրատարակություններ ենք հեղինակել, որոնցից են «Կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության կրթության վերաբերյալ ձեռնարկը» և «Սոցիալական ձեռնարկատիրության ուղեցույցը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար»։

Մեր գործընկերներն ու աջակիցները