Pedal to the Medal լեռնահեծանվային մրցարշավ

12/06/2019

Հունիսի 30-ին Վանաձորում անցկացվեց իր տեսակի մեջ առաջին լեռնահեծանվային մրցարշավը ԷկոՀաբ հիմնադրամի և Բու Լեռնահեծանվային պարկի համագործակցությամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ:

Վանաձոր էին ժամանել 50 մասնակից հեծանվորդներ Հայաստանի բոլոր անկյուններից։ Մրցույթի երթուղին 5 կմ էր, որը նաև հաղթահարեց ԵՄ դեսպան Պ․ Սվիտալսկին։

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բեռնեցյանը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր միջազգային կազմակերպություններից:

Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հանդես եկավ բացման և ողջույնի խոսքով ու նշեց․ «Հայաստանը լեռնահեծանվային դրախտ է եվրոպացի զբոսաշրջիկների համար և Վանաձոր քաղաքն իր գեղեցիկ բնությամբ լեռնահեծանվային կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի»:

Դեսպանը շրջայց կատարեց Վանաձորի Բու այլընտրանքային ծրագրերի տանը, այնուհետև ծանոթացավ լեռնահեծանվային պարկի տեղանքին, առաջիկայում նախատեսվող հեծանվային կենտրոնի և հեծանվային մարզադաշտի կառուցման ծրագրերին։

Մրցարշավն ավարտվեց Մյասնիկյան փողոցի վերջնամասում գտնվող նախկին Պիոներ Պալատի հարևանությամբ, որտեղ այս տարի կկառուցվեն լեռնահեծանվային սպորտի սպասարկման կենտրոնը և կից ենթակառուցվածքները։

Միջոցառումն ավարտվեց վանաձորյան Clocker ռոք խմբի և DJ Կառլոս Մուրադյանի համերգային ծրագրով։